ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
13.01.2012 | 00:00

...թե իրենց դիմումների համաձայն պաշտոններից ազատված և իրենց ՀՀԿ շտաբի կառավարմանը նվիրած երկու քաղաքական գործիչները` Հովիկ Աբրահամյանն ու Միքայել Մինասյանը, որոնք տարբեր փիլիսոփայության և կրումների կողմնակիցներ են, ՀՀԿ-ում նույն սենյակում են նստում: Ամեն օր: Եվ դա այն դեպքում, երբ ազատ է ՀՀԿ լավագույն սենյակներից մեկը. երկրորդ հարկում, Սերժ Սարգսյանի սենյակի դիմաց գտնվող Կարեն Կարապետյանի սենյակը: Ինչու է այդպես, ոչ ոք ՀՀԿ-ում «չգիտի»: Կամ գիտի: Չնայած հնարավոր է, որ ԿԿ-ի սենյակը պահվում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի համար, որն ընտրությունների տակ իրենով կզարդարի ՀՀԿ շտաբը, որպես հերթական տեղակալ: Ասում են նաև` «գիդվալ չի». սենյակների վերջնական «տեղաբաշխում» դեռ տեղի չի ունեցել:

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ